Աղետի ենթարկված իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին մեղադրել են նավից փախչելու մեջ:
Ինչպես հաղորդել է իտալական SkyTG24 հեռուստաալիքը, ապացուցվել է, որ Սկետինոն ափ է դուրս եկել հունվարի13-ին, ժամը 23:40-ին, այն դեպքում, երբ վերջին ուղեւորները տարհանվել են հունվարի 14-ին, առավոտյան ժամը 6-ին: Կատարվածի հետաքննությամբ զբաղվող դատախազը հաստատել է, որ Սկետինոն իսկապես լքել է նավը մինչ տարհանման ավարտը:
Սկետինոն ձերբակալված է:
Հիշեցնենք, որ իտալական զբոսանավն աղետի էր ենթարկվել հունվարի 14-ի գիշերը: Նավի վրա գտնվել է ավելի քան 4.2 հազ. զբոսաշրջիկ եւ անձնակազմի անդամներ: Հաստատվել է 3 մարդու մահվան փաստը, 40 մարդ տուժել է, փրկարարները որոնում են անհայտ կորած 70 հոգու: Հայտնի է, որ նավի վրա, բացի եվրոպացիներից, եղել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի քաղաքացիներ: Նանական տվյալներով, նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել:




























