Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր` հունվարի 15-ին, համընդհանուր համաներում է հայտարարել հակակառավարական հանրահավքների մասնակիցների նկատմամբ, ովքեր ցույցերի ժամանակ հանցագործություններ էին կատարել:
Ինչպես հաղորդում է սիրիական «Սանա» գործակալությունը, Սիրիայի առաջնորդը ստորագրել է «օրենսդրական հրամանագիր` համընդհանուր համաներման մասին այն անձանց նկատմամբ, ովքեր վերջին իրադարձությունների ընթացքում` 2011թ. մարտի 15-ից մինչեւ 2012թ. հունվարի 15-ը, հանցագործություններ են թույլ տվել»:
Նշենք, որ սա առաջին համաներումը չէ Սիրայում: Դա պայմանավորված է նրանով, որ քաղբանտարկյալների համաներումը Արաբական պետությունների լիգայի` Սիրիայում ճգնաժամի կարգավորման ծրագրի հիմնական պահանջներից է:




























