ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է  չորս անօթեւանների սպանության կասկածյալին:

Ինչպես տեղակացոնւմ է  Associated Press-ը,  ձերբակալվածը 23-ամյա Իթցկոաթլ Օկամպոն է: Նա ձերբակալվել է հունվարի 13-ին` չորրորդ անօթեւանի վրա հարձավելուց անմիջապես հետո:  Օկամպոն փորձել է փախչել հանցագործության վայրից, սակայն նրան  բռնել են քաղաքացիները եւ հանձնել իրավապահներին:

Ներկայումս նահանգային ոստիկանությունն ու ՀԴԲ-ն պարզում են նրա մասնակցությունը նախորդ երեք սպանություններին: