Եվրամիության կողմից իրանական նավթային հատվածի նկատմամբ պատժամիջոցների սահմանման դեպքում Իրանի արաբական հարեւաների կողմից նավթի արդյունահանման ծավալների ավելացումը կդիտվի որպես «ոչ բարեկամական ակտ»: Այս մասին այսօր` հունվարի 15 -ին հայտարարել է ՕՊԵՔ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Ալի Խաթիբին:

Ինչպես տեղեկացնում է «Վեստին», Խաթիբին սպառնացել է նման որոշման անկանխատեսելի հետեւանքներով: «Դրանց պատասխանատվությունը հիմնականում կընկնի Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրների վրա, եթե նրանք միջոցներ ձեռնարկեն համաշխարհային շուկայի դեֆիցիտի փակման ուղղությամբ»,-նշել է նա:

Իրանի ներկայացուցիչը տարածաշրջանի երկրներին  հորդորում է զգուշանալ «արկածախնդիրների հետ համագործակցությունից»: