Սիրիայի հյուսիս-արեւմտյան Իդլիբ նահանգում այսօր` հունվարի 15-ին ականի վրա պայթել է տեքստիլ ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսը:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը»,  արդյուքնում 6 մարդ զոհվել է տեղում, եւս 16-ը վնասվածքներ է ստացել: Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը ինքնաշեն է եղել:

Նույն շրջանում նախօրեին ահաբեկիչները շրջել էին էլեկտրակայանի համար վառելիք տեղափոխող գնացքը:  Վառելիքի թափված վայրում հրդեհ էր բռնկվել, երեք մարդ վիրավորվել էր: