Պակիստանի արեւմուտքում գտնվող Հանպուր քաղաքում այսօր` հունվարի15-ին  պայթուն է տեղի ունեցել, զոհվել է առնվազն 18 մարդ, երեք տասնյակը վիրավորվել են:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»,  պայթուցիկ սրաքը գործել էլ  այն ժամանակ, երբ շիաների խումբը հուղարկավորության արարողություն է կատարել:

Նշվում է, որ պայթյունից հետո տեղի բանկիչներն իրենց դժգոհությունը հայտնել են ոստիկաններից` քարեր նետելով ժամանած իրավապահների վրա:  Վերջիններս ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: