«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, հայազգի հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը  առաջիկայում հնարավոր է ստանձնի Ռուսաստանի մշակույթի նախարարի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Շահնազարովի անունը նշվում է հավանական թեկնածուների շարքում:Հավակնորդների թվում են նաեւ Ռուսաստանի կառավարության մշակույթի եւ կրթության դեպարտամենտի ղեկավար Դենիս Մոլչանովը, ՌԴ նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Յուրի Լապտեւը եւ մշակույթի ներկայիս փոխնախարար Գրիգորի Իվլիեւը: