Հանրահայտ LiveJournal բլոգհարթակը հերթական անգամ ենթարկվել է հաքերային գրոհի:
Ինչպես իր բլոգում տեղեկացրել է Ռուսաստանում ծառայության ղեկավար Իլյա Դրոնովը, խոսքն այսպես կոչված «ֆիշինգի»` խաբեության միջոցով օգտագործողների գաղտնբառներն ստանալու մասին է, տեղեկացնում է «РБК»-ն:Հաղորդվում է, որ կոդը հայտնվում է օգատգործողների ընկերների ժապավեններում:
Եթե ընկերների ցանցը դիտելու ժամանակ լոգինի եւ գաղտնաբառի հարցման ձեւը կրկնվում է, ապա խորհուրդ է տրվում այդ հարցումը մերժել:




























