Մոլդովայի խորհրդարանն այսօր` հունվարի 15-ին հրավիրած արտահերթ նիստում չեղյալ է հայտարարել 2011թ. դեկտեմբերի 16 -ին նախագահի ընտրության վերաբերյալ իր որոշումը:Ինչպես փոխանցում է «РБК»-ն, պատճառը հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումն է եղել, որով խորհրդարանի իրավական ակտը հակասահմանադրական է ճանաչվել:
Չեղյալ է համարվել նաեւ 2012թ. հունվարի 15-ին կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշումը: Այսպիսով այսօր նախատեսված` նախագահի ընտրության հատուկ նիստը չի կայացել:Սահմանադրական դատարանը ընտրությունները հակօրինական է ճանաչել գաղտնի քվեարկության անցկացման նորմերի խախտման պատճառով:
Նշենք, որ երկրում կառավարող «Հանուն եվրոպական ինտեգրացիայի» դաշինքը նախատեսում է բարեփոխումներ անցկացնել մինչեւ ապրիլ` քաղաքական ճգնաժամից դուրս գալու եւ երկրի նախագահ ընտրելու համար:




























