Մեքսիկայի հյուսիսային Չիուաուա նահանգոււմ ուղեւորատար գնացքի եւ տուրիստական ավտոբուսի բաժման հետեւանքով առնվազն 20 մարդ է տուժել:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», ավտոբուսը փորձել է ճանպարհն անցնել հենց գնացքի առջեւից, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը: Բախումից հետո ավտոբուսը կախվել է հեղեղատի վրա, իսկ ցած գլորվելուց նրան «փրկել է» մոտակա ծառը:

Ավտոբուսում գտնվել է ավելի քան 40 մարդ, վիրավորներին տեղափոխելու համար գործի են դրվել փրկարար ուղղաթիռներ: