Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անօթեւան Հերման Շլյայհերտը 7000 եվրոյով ծրար է գտել եւ վերադարձրել տիրոջը:
Ինչպես հաղորդում է Kurier-ը, 48-ամյա Շլյայհերտը 500 եվրոանոց թղթադրամներով ծրարը գտել է մայթին: Այդ պահին նրա գրպանում եղել է միայն 80 եվրոսենթ եւ ծխախոտի դատարկ տուփ: Նա ծրարը փոխանցել է ծանոթ սոցիալական աշխատողին, որն էլ այն հանձնել է ոստիկանությանը:Շլյայհերտը բնակվում է անօթեւանների կացարանում եւ բուժվում է ալկոհոլիզմից: Նա նաեւ դատապարտված է եղել:
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք գումարի տերը որեւէ կերպ երախտագիտություն հայտել է նրան:




























