Իտալիայի ափերի մոտ աղետի ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավում փրկարարները եւս երկու դիակ են հայտնաբերել: Այսպիսով, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 5-ի:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», անհայտ է մնում եւս 15 մարդու ճակատագիրը:
Դիակները գտել են ջրասուզակները` ջրի տակ գտնվող նավի ետնամասում: Առայժմ հայտնի է միայն, որ նրանք տարեց մարդիկ են:
Հիշեցնենք, որ իտալական զբոսանավն աղետի էր ենթարկվել հունվարի 14-ի գիշերը: Նավի վրա գտնվել է ավելի քան 4.2 հազ. զբոսաշրջիկ եւ անձնակազմի անդամներ: Հայտնի է, որ նավի վրա, բացի եվրոպացիներից, եղել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի քաղաքացիներ: Նախնական տվյալներով, նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել:




























