Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարդոնան այսօր` հունվարի 15 –ին տեղափոխվել է Դուբայի հիվանդանոցներից մեկը` երիկամային սուր ծակոցների պատճառով:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», առաջիկա ժամերի ընթացքում 51-ամյա Մարադոնան վիրահատության կենթարկվի: Ակնակալվում է, որ բարեհաջող ավարտի դեպքում, նա արդեն դուրս կգրվի հունվարի 16-ին:

Նշենք, որ Դուբայում Մարդանան մարզում է  տեղի «Ալ Վասլ»  թիմը: