Ռուսաստանյան «Ֆոբոս Գրունտ» տիեզերկան սարքն այսօր` հունվարի 15 -ին, երեւանյան ժամանակով ժամը 21.45-ին ընկել է Խաղաղ օվկիանոսը:
«Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության տիեզերական իրավիճակի հետազոտման գլխավոր կենտրոնի տվյալներով` սարքի բեկորների անկումը պետք է լիներ ժամը 21:45 –ին Խաղաղ օվկիանոսի ջրային տարածքում»,- «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ օդատիեզերական պաշտպանության գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
Հիշեցնենք, որ «Ֆոբոս Գրունտ» կայանը մշակվել էր Մարսի արբանյակ Ֆոբոս ուղարկելու համար, որտեղից սարքը պետք է վերցներ գրունտի նմուշ եւ վերադառնար Երկիր: Այն արձակվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին, սակայն անհայտ պատճառներով մի քանի շարժիչներ չէին միացել, եւ «Ֆոբոս Գրունտը» մնացել էր Երկրի ուղեծրում:




























