«Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ 57 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ 0 արդյունքով ընդունվել է:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:




























