Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկնել է օկուպացված Ստեփանակերտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանի հետ միասին օկուպացված Լեռնային Ղարաբաղ են մեկնել նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալուլուն, առևտրի նախարար Օմեր Բոլաթը և ուրիշներ։