Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար, Նովգորոդի մարզի նախկին ղեկավար Անդրեյ Նիկիտինը կարող է դառնալ Ռուսաստանի տրանսպորտի հաջորդ նախարարը։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստին՝ հղում անելով կադրային որոշումների նախապատրաստմանը ծանոթ աղբյուրներին։

Ինչպես հայտնում են թերթի զրուցակիցները՝ տեղափոխումը պատրաստվել է մի քանի ամիս և դա նաև հանդիսացել է ընթացիկ տարվա փետրվարին Նիկիտինի նահանգապետի պաշտոնից հեռանալու պատճառը: Վեդոմոստի թերթի աղբյուրներից մեկն ասել է, որ նշանակումը հնարավոր է տեղի ունենա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նախօրեին ։ 

Ռուսաստանի Դաշնության նոր տրանսպորտի նախարար նշանակելու որոշման պաշտոնական հաստատում դեռևս չկա, հավելել է թերթը։

Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտին պաշտոնից ազատելու մասին։ Մինչ այդ նա զբաղեցրել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնը։