Տիեզերական գերատեսչությունների կայքերը խափանվել են «Ֆոբոս Գրունտ» միջազգային տիեզերակայանի ընկնելու մասին լուրի պատճառով: Հունվարի 15-ին որոշ ժամանակով աշխատանքը դադարեցրել են ԱՄՆ եւ ՆԱՍԱ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարության պորտալները, իսկ հունվարի 16-ի առավոտվանից չի գործում ռուսական տիեզերական գերատեսչության կայքը:

Պաշտոնական տարբեր գերատեսչությունների վերջին տվյալներով`  տիեզերակայանի ընկնելու փաստը հաստատվել է, սակայն հայտնի չէ, թե հատկապես որտեղ է դա տեղի ունեցել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով` տիեզերակայանի բեկորներն ընկել են Խաղաղ օվկիանոսում` Վելինգտոն (Չիլի) կղզուց 1250կմ դեպի արեւմուտք:

Ռոսկոսմոսի վերջին կանխատեսումներով` սարքը պետք է որ ընկած լինի Ատլանտյան օվկիանոսը: ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ներկայացուցիչները խոստովանում են, որ կայանի բեկորները հասել են Երկիր, բայց չեն հստակեցնում անկման վայրը, հաղորդում է rbc-ն: