Ռուսաստանն ունի ուրանի սպառման համար անհրաժեշտ տեխնոլոգիաները և պատրաստ է իր ծառայությունները մատուցել Իրանին։ Ըստ Известия-ի՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Երբ համաձայնեցվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, այն հաշվի առավ Իրանում այս փաստաթղթի ընդունումից առաջ կուտակված ուրանի սպառմանն առնչվող ծառայություններ մատուցելու Ռուսաստանի կարողությունը՝ ուրանի սպառումը հասցնելով էներգետիկ նպատակների համար անհրաժեշտ մակարդակի»,-շեշտել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է արտահանել հարստացված ուրանի ավելցուկը՝ ռուսական ձեռնարկություններում վերամշակման համար, և վերադարձնել այն Իրան՝ միջուկային էներգետիկայում օգտագործելու համար։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների մասնակիցներին հիշեցրել է նման հնարավորությունների գոյության մասին, երբ քննարկվել է ուրանի հարստացման սահմանափակման հարցը։
Լավրովը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, եթե Թեհրանը և բանակցային գործընթացի մյուս մասնակիցները համաձայնեն դրան։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Օմանի և Պարսից ծոցի այլ երկրների միջնորդությամբ այժմ ցանկանում է վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ։
Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս եկավ 2018 թվականին, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ջանքերի արդյունքն էր։




























