2012-ի կարեւորագույն առաջնահերթություններից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Այդ մասին, այսօր` հունվարի 16-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, 2012-ին շարունակվելու են ջանքերը Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, ինչպես նաեւ նախատեսված է կարեւոր քայլեր ձեռնարկել եվրոպական ուղղությամբ, մասնավորապես բանակցություններ են շարունակվում վիզային ռեժիմի մեղմացման, առեւտրի ազատ գոտու ստեղծման ուղղությամբ:
Նախարարի խոսքով, ԵՄ-ի հետ տարվող բանակցություններում Հայաստանին հաջողվել է ավելի հեռուն գնալ, քան Ադրբեջանին: Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ ԱՊՀ երկրների հետ հարաբերություններին: Աշխատանքի կարեւոր ուղղություն են համարվում Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի երկրների, ինչպես նաեւ արաբական երկրների հարաբերությունները, որոնց հետ Հայաստանը սերտ ընկերական հարաբերություններ ունի: Հարաբերությունների բարձր մակարդակը պետք է պահպանել` չնայած անցյալ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Քայլեր կձեռնարկվեն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչն է: Հայաստանը նաեւ մտադիր է ակտիվացնել աշխատանքը միջազգային կազմակերպություններում: 2012-ի առաջին կեսին նախատեսված են երկու խոշոր միջոցառումներ` գագաթաժողով Սեուլում միջուկային անվտանգության հարցով եւ գագաթաժողով Ռիո դե Ժանեիրոյում կայուն զարգացման հարցով: Համապատասխան նախապատրաստությունն արդեն տարվում է:
ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ 2012-ի բյուջեն չի նախատեսում արտերկրում նոր դեսպանությունների բացում: Սակայն, նա հավելել է, որ եթե աշխատանքներ տարվեն եւ անհրաժեշտություն առաջանա նոր դեսպանատան բացման համար, ապա կառավարությունը կօժանդակի ֆինանսապես: Նախարարը նաեւ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության ոլորտում հաջողության հասնելը մեծ ձեռքբերում կլինի: Այդ կապակցությամբ նա նշել է, որ հայկական կողմի եւ միջազգային կառույցների դիրքորոշման համընկնումը: «Դա դրական պահ է, որը շատ կարեւոր է: Սակայն կարգավորում դեռեւս ձեռք չի բերվել, իսկ դա մեր վերջնական նպատակն է»,-ասել է նախարարը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ միջազգային հանրությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանի դիրքորոշմանը: Թուրքիան պետք է կատարի իր պարտականությունները եւ անցնի ճանապարհի իր մասը, հիշեցրել է Նալբանդյանը:



























