Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 8–ին, 62 կողմ 0 դեմ ձայներով համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելուն։
Ավելի վաղ ԱԺ–ն համաձայնություն էր տվել նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։
Նրա կալանավորման միջնորդությունը կքննի դատարանը։
Հիշեցնենք, որ պատգամավորին առնչվող միջնորդագրերը վերաբերում են ՔԿ–ի ներկայացրած «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքին, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրապարակվել են նաև գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրություններ։





























