Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երեւանում են. առաջիկա օրերին սպասվում է նաեւ մյուս խմբաքանակի ներկրումը եւ  փաստաթղթային ձեւակերպումներից հետո`երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նրա, շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ  արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 եւ սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք:

«Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետեւել նաեւ, թե արդյոք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների՞ կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցվել է, որ հունվարից արդեն գործում է աղբահանության վարձավճարների գանձման նոր կարգը: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է ուժեղացանել հսկողությունը եւ ամեն ամիս կատարել բազայի վերաճշտում: Այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության: