ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տեսակցությունները սահմանափակվել են՝ բացառությամբ մերձավորների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։
Փաստաբանը նշեց, որ 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Վերաքննիչ դատարանից ակնկալում ենք, որ արդարադատություն կիրականացնի և կբավարարի մեր ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,–հավելեց փաստաբանը։











