Նազրանի «Անգուշաթ» ակումբի 37-ամյա մարզիչ Զելիմխան Զանգիեւը մահացել է վիճաբանությունից երկու օր անց: Վիճաբանությունը տեղի է ունեցել վլադիկավկազյան սաունաներից մեկում հունվար 13-ի գիշերը:
Հյուսիսօսական ոստիկանության աղբյուրը լրագրողներին պատմել է, որ Զանգիեւը սաունայում գտնվում են Ինգուշեթիայի երկու բնակիչների հետ: Նրա խոսքով, նրանք հրահրել են ծեծկռտուք սաունայի պահակների հետ, որը ֆիքսել են տեսավերահսկման խցիկները:
Life News-ի տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել են եւս երկու մարդ, ովքեր հրահրել են այդ ծեծկռտուքը: Ոչ մի տեղեկություն նրանց մասին չկա:
Նախնական տվյալներով, մարզիկի մահվան պատճառ է եղել խրոնիկական հիվանդությունը, որը սրացել է ծեծկռտուքից հետո:
Զելիհման Զանգիեւը անցյալ տարի հայտնի ֆուտբոլիստ է եղել Ինգուշեթիայում եւ հանդես է եկել «Անգուշթ»-ի կազմում, գրում է Lenta.ru-ն:











