Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված էր հունվարի 17-ին, հետաձգվել է փետրվար:

Ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում են, որ հանդիպումը հետաձգվել է կապված Կիպրոսի թուրքերի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշի թաղման հետ, որը տեղի կունենա հունվարի 17-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելջուք Ունալը հայտնել է, որ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 17-ին կայցելի Նախիջեւան, որտեղ կհանդիպի իր ադրբեջանցի ու իրանցի գործընկերների հետ: