ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՔԿ–ից։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:

Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

Նախաքննությունը շարունակվում է:

5440809329159696619-1280x_.jpg (61 KB)

5440809329159696620-1280x_.jpg (72 KB)

5440809329159696621-1280x_.jpg (77 KB)

5440809329159696622-1280x_.jpg (70 KB)

5440809329159696623-1280x_.jpg (69 KB)

5440809329159696624-1280x_.jpg (84 KB)

5440809329159696626-1280x_.jpg (52 KB)

5440809329159696774-1280x_.jpg (50 KB)

5440809329159696775-1280x_.jpg (49 KB)

5440809329159696776-1280x_.jpg (90 KB)

5440809329159696777-1280x_.jpg (62 KB)

5440809329159696779-1280x_.jpg (99 KB)