Ռուսաստանի ՆԳՆ Ուֆայի քննչական վարչությունը մեղադրանք է ներկայացրել «Եվրոպական» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Գերսոնին եւ «Համերգային ակումբ» ՍՊԸ-ի տնօրեն Էյնուր Բեյբութովին (նա նախկին ՈՒԱՀ-ական է եւ խաղում էր «Տղաները Բաքվից» թիմում) «Եվրոպա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցեծ հրդեհի գործով:

Քրեական գործ է հարուցվել 2011-ի հունվարի 22-ին հրդեհային անվտանգության օրենքները խախտելու փաստի առթիվ, որը հանգեցրել է երկու հոգու մահվան:

Հետաքննության արդյունքում հարցաքննվել են հարյուրավոր վկաներ, անցկացվել են հրդեհատեխնիկական եւ շինարարատեխնիկական փորձաքննություններ, որոնք ապացուցել են, որ շինության շահագործման ընթացքում լրջորեն խախտվել են հրդեհային անվտանգության օրենքները:

Նշենք, որ 2011-ի հունվարի 2-ին հրդեհ է տեղի ունեցել Ուֆայի «Եվրոպա» առեւտրի կենտրոնում, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ, կան նաեւ վիրավորներ: Առեւտրի կենտրոնի վերականգմանն ուղղված շինարարական աշխատանքները շարունակցում են, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: