Ռամզան Քադիրովը «Իզվեստիայում» հրապարակված Վլադիմիր Պուտինի հոդվածը համարել է «հայրենասերի խոսք, ով անձնուրաց ծառայել է, ծառայում է եւ կծառայի իր ժողովրդին ու երկրին»:
Երկրորդելով հոդվածի հեղինակին` Քադիրովը հայտարարել է. «Պուտինն իր վրա է զգացել, թե ինչ է նշանակում երկիրը դուրս քաշել անդունդից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը հայտնվել էր խորը ճգնաժամի մեջ: Արեւմուտքն արդեն իր հաղթանակն էր տոնում: Սակայն Ռուսաստանի թշնամիները սխալվել էին իրենց հաշվարկների մեջ: Նրանց չօգնեցին անգամ ահաբեկիչներն ու ծայրահեղականները, որոնց տուփերով ուղարկում էին այստեղ` ժողովրդին թմրեցնելու, Հյուսիսային Կովկասում հրդեհ հրահրելու համար»;
«Նրանց մոտ ոչինչ չստացվեց, քանի որ Վլադիմիր Պուտինին հաջողվեց նրանց դեմ օգտագործել հենց նրանց զենքը: Այդ իսկ պատճառով մենք այսօր ապրում ենք խաղաղ հանրապետությունում: Առավել եւս, XX-XXI դդ. սահամանագծին, հազիվ շնչող Ռուսաստանին կարողացավ ոտքի հանել», -ասել է Չեչնիայի նախագահը:
Կադիրովի խոսքով` չեչեն ժողովուրդն իմաստնություն է ցուցաբերել` աջակցելով Պուտինին երկրի համար ճակատագրական պահին:
«Վստահ եմ, որ մարտի 4-ին կայանալիք ընտրություններում չեչեն ժողովուրդը իր վերաբերմունքը կարտահայտի քաղաքական գործչի նկատմամբ, ով ապահովել է հանրապետության վերադարձը խաղաղ հուն»,- նշել է առաջնորդը:




























