Իսպանիայում մահացել է գեներալ Ֆրանկոյի վերջին զինակիցը, նախկին նախարար Մանուել Ֆրագա Իրիբարնեն: Քաղաքական գործիչը մահացել է իր տանը, Մադրիդում, 89 տարեկան հասակում:

Մանուել Ֆրագա Իրիբարնեն Ֆրանկոյի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի Զբոսաշրջության եւ տեղակատվության նախարարի պաշտոնը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 1962-ից 1969 թվերին: Հենց նա սկսեց Իսպանիան ներկայացնել որպես հանգստյան գոտի` կոտրելով երկրի բռնապետական իմիջը: Հենց այդ ժամանակահատվածում է հնարվել հայտնի զբոսաշրջական գովազդային կարգախոսը` Spain is Different (Իսպանիան ուրիշ է):

Հետագայում Ֆրագա Իրիբարնեն հիմնեց Ժողովրդական ալյանս, որը վերածվել է Իսպանիայի Ժողովրդական կուսակցության: 1990-2005-ին քաղաքական գործիչը գլխավորել է Գալիսիի ինքնավար կառավարությունը, որը գտնվում է Իսպանիայի հյուսիսում:

Նա նաեւ համարվում էր լավ մասնագետ երկրի սահմանադրական իրավունքի հարցում: Նա մի քանի գիրք է գրել իրավունքի մասին, բացի այդ նա 1978-ին ընդունված իսպանական սահմանադրության հեղինակներից մեկն է, գրում է Lenta.ru-ն: