Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի հետ այսօր` հունվարի 16-ին ունեցած հանդիպման ժամանակ վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ` հանուն երկրում կայունության պահպանման, գրում է տեղական The Tribune թերթը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Հանդիպմանը մասնակցել են նախարարներ եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ: Ընդդիմադիրները համաձայնել են աջակցել երկրում ժողովրդավարության պահպանման մասին քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը, սակայն փոխարենը պահանջել են արտահերթ ընտրություններ անցկացնել: Առայժմ հայտնի չէ` վարչապետի հրաժարականի համաձայնությունը նշանակում է արդյոք, որ երկրում արտահերթ խորհրդարնական ընտրություններ կանցկացվեն:
Վարչապետը նաեւ պատրաստակամություն է հայտնել հունվարի 19-ին կանգնել դատարանի առջեւ` պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով գործի քննության շրջանակում:
Նշենք, որ Պակիստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է հասունանում:




























