Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ վաղը` հունվարի 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը, որտեղ հայկական կողմից կմասնակցի հենց Անջեյ Կասպրշիկը:



























