4 տարի առաջ մահացած ռուս դերասան Ալեքսանդր Աբդուլովի կինը, ամուսնու մահից հետո առաջին անգամ որոշել է պատմել Աբդուլովի մահից հետո իր կյանքի մասին, ինչպես նաեւ ջրի երես հանել այն ողջ սուտը, որը ներկայացրել են լրատվամիջոցները իր ընտանիքի մասին: Նա այդ ամենը պատմել է НТВ հեռուստաընկերության եթերում:

Յուլյան նախատեսում է պատմել նաեւ, թե ինչպես է ծանոթացել Ալեքսանդր Աբդուլովի հետ: Դա տեղի է ունեցել օդանավում. դերասանը թռչում էր Կամչատկա` ձկնորսության, իսկ Յուլյան` անձնական գործերով: Նրանք ծանոթացել են եւ կոնտակտներ փոխանակել: Որոշ ժամանակ անց, Աբդուլովը գտել է նրան Օդեսայում եւ Հին նոր տարվա նախօրեին շքեղ ռոմանտիկ հանդիպում կազմակերպել: Դերասանը տեղի հյուրանոցներից մեկում լողավազան է վարձել, որտեղ հենց ջրի մոտ սեղան է պատվիրել երկու մարդու համար, հաղորդում է tv.ua-ն:

Նկարահանման կազմակերպիչները խոստանում են ներկայացնել պատմությունը, թե ինչպես է Յուլյան ամուսնու մահից հետո սկսել խմել: Բարեաբախտաբար, ընկերները նրան կարողացել են փրկել այդ սարսափելի սովորությունից: