Ֆրանսիացի ծագումնաբան Ժերար Լյուքոթը, հետազոտելով Նապոլեոնի եւ Բոնապարտների ընտանիքի ներկայիս ներկայացուցիչների ԴՆԹ-ն, եկել է այն եզրակացության, որ կայսրը կովկասյան արմատներ է ունեցել: Մոլեկուլյար մարդաբանության հիմնադիրը երեք տարի շարունակ աշխատել է Բոնապարտի ԴՆԹ-ի ուսումնասիրման ուղղությամբ:

Figaro հրատարակչությունը նշում է, որ Լյուքոթի տվյալներով, Elblblcl-ն բնորոշ է Մերձավոր Արեւելքի ժողովուրդներին: Դա պաշտպանում է հենց Նապոլեոնի վկայությունը, ով կարծում էր, որ իր նախահայր էր համարում Ֆրանչեսկո Բոնապարտին: Վերջինս Սարցանի քաղաքից էր, որը ենթարկվում էր մահմեդականների հարձակումներին: Այդպիսով, պատմաբանները որոշել են, որ Նապոլեոնի արաբական նախնիները Իտալիա են տեղափոխվել որպես նվաճողներ կամ վաճառականներ:

Նապելեոնի ԴՆԹ-ի հետազոտման գործում կատարված առաջին հայտնագործություններից հետո գիտնականին է դիմել 60-ամյա Շառլ Նապոլեոնը, Նապոլեոն Ժերոմ Բոնապարտի եղբոր ժառանգը, եւ առաջարկել է հետազոտել իր ԴՆԹ-ն: Դրանից հետո Լյուքոթը ապացուցել է, որ Շառլը իսկապես ֆրանսիական ակյսեր ժառանգ է, եւ սկսել է ուսումնասիրել Բոնապարտների ԴՆԹ-ները:

«Նապոլեոնը կովկասցի է եղել, այլ ոչ թե արաբ»,-հետազոտության արդյունքում եզրակացրել է Լյուքոթը: