Եկատերինբուրգում 47 տարեկանում մահացել է Ֆիլիպ Կիրկորովի պաշտոնական նմանակը:

Դերասան Եվգենի Օրլովը, ով Ֆիլիպ Կիրկորովի կերպարով եւ նրա հավանությամբ  շրջել է ողջ երկրով մեկ, Ուրալի նմանակների թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:

Նա 15 տարի շարունակ ներկայացրել է իր կուռքին. հարսանիքների, համերգների,  տարբեր միջոցառումների ժամանակ Եվգենիին ընդունել են խանդավառությամբ, հաղորդում է Life News-ը:

Հունվարի 11-ին Եվգենիի բազմաթիվ ընկերները նշում էին նրա ծննդյան տոնը, իսկ հունվարի 14-ին նրա ինքնազգացողությունն անսպասելի վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, փրկել չեն կարողացել: Բժիշկները ստամոքսային արյունահոսություն են արձանագրել: