Հանրապետական կուսակցությունն արդեն կայացրել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևի մասին իր որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՀՀԿ շտաբին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի պնդմամբ` «պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ ՀՀԿ քաղաքական վարկանիշը շարունակաբար աճում է` այլ հիմնական ուժերի վարկանիշի կայուն նվազման ֆոնի վրա»: Այս պայմաններում Հանրապետական կուսակցությունը որոշել է միայնակ հասնել բացարձակ հաղթանակի համամասնական ընտրապայքարում և պայքարել բոլոր մեծամասնական տեղերի համար, ասել է աղբյուրը: