Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Իսպանիա: ՀՖՖ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Մինասյանի այցի նպատակն է տեսնել Մարկոս Պիզելիի խաղը: Հայաստանի հավաքականի խաղացողը Կրասնոդարի «Կուբանի» կազմում Իսպանիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի:

Հիշեցնենք, որ Պիզելին մի քանի օր առաջ պայմանագիր կնքեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնությունում հանդես եկող ակումբի հետ:

Վարդան Մինասյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալիս նշել էր, որ հենց տեղում է հետեւելու հավաքականի ֆուտբոլիստների խաղին ու մարզավիճակին: