Թուրքիայի Իզմիրի նահանգում զինված ուժերին պատկանող T-37C ռազմական օդանավը ուսումնական թռիչքի ընթացքում կորցրել է կապը հրամանատարության հետ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կորած օդանավի եւ անձնակազմի մասին դեռեւս տեղեկություններ չկան։ Արդեն սկսվել են փրկարարա-որոնողական աշխատանքները Իզմիրի Ալիաղա ծոցում, որտեղ որ հավանական է, որ ընկած կլինի ռազմական օդանավը։




























