Wikipedia-ն մտադիր է մեկ օրով անջատել իր անգլալեզու բաժնի մուտքը` ի նշան բողոքի ԱՄՆ-ի ընդունած Stop Online Piracy Act (SOPA) (Օնլայն համակարգչահենության դեմ) նոր որոշման:

Ըստ Wikipedia Foundation-ի ներկայացուցիչ Ջիմմի Ուեյլսի` հանրահայտ ինտերնետ-հանրագիտարանի մուտքը կփակվի հունվարի 18-ին` սկսած կեսգիշերից (հյուսիսամերիկյան արեւելյան  ժամանակով, երեւանյան ժամանակով` 9:00-ին): Ջիմմի Ուեյլսը կարծում է, որ որոշումը, որը պատրաստվում են ընդունել ԱՄՆ-ի իշխանությունները, վտանգի տակ է դնում ամբողջ համացանցի ապագան:

Վեճերը հարուցում է նոր օրենքի կետերից մեկը, որը չկար առաջ: Այն է, իրավունք ունենալ պահանջելու անջատել ինտերնետը` համակարգչահենային գործունեությունը չտարածելու համար, նույնիսկ այն դեպքում, եթե աղբյուրի ղեկավարությունը կայքում նրա հայտնվելու համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Նախկինում սեփականատերը կարող էր պահանջել անօրինական տեղադրած նյութերի հեռացում:

SOPA-ի լոբբինգով  զբաղվում են հիմնականում ձայնագրման ընկերությունները, որոնք նաեւ զբաղվում են ծրագրային ապահովման ստեղծմամբ: Նրա դեմ հանդես են գալիս այնպիսի հսկա ընկերություններ, ինչպիսիք են Wikipedia-ն, որպես Google-ի որոնողական ցանց,  Facebook  ամենամեծ սոցիալական ցանցը եւ Twitter միկրոբլոգների ցանցը: Բողոքողներին է միացել նաեւ  ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծող «Կասպերսկիի լաբորատորիան», հաղորդում է rbc-ն:

Wikipedia հանրագիտարանը ինտերնետում ամենահայտնին է: Ամեն օր նրանից օգտվողների թիվը  հանում 25 միլիոնի: Հատուկ նրանց համար Ջ. Ուեյլսն իր Twitter-ում նախազգուշացում է հրապարակել. «Նախազգուշացում սովորողներին. Ձեր տնային աշխատանքներն արեք նախօրոք:  Չորեքշաբթի օրը Wikipedia-ն բողոքում է վատ օրենքի դեմ»: