Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, հունվարի 16-ին, ժամը 16.30-ին, Կուրթան գյուղի երկու բնակչի տան բակում հայտնաբերել են փայտե հենասյուներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք հենասյուները գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող Կուրթան գյուղի գծային ցանցից:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























