5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսպանիայի ափերի մոտ։ Այս մասին են վկայում Ազգային աշխարհագրական ինստիտուտի տվյալները։

Ըստ նրա տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ թագավորության հարավ-արևելքում գտնվող Պալոս հրվանդանի շրջանում։ Օջախը գտնվել է մոտ 2 կմ խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07:13-ին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ցնցումներն զգացվել են Մուրսիա և Անդալուսիա ինքնավար համայնքների տարբեր բնակավայրերում։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։