Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո նստացույց էր սկսվել, իսկ երեկ կեսգիշերին արցախցիները որոշեցին տեղափոխվել կառավարության շենքի մոտ՝ նշելով, որ իրենց պահանջը կառավարությունից է։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի սնդամների տեղեկացմամբ իրենց խնդիրների հասցեատերը կառավարությունն է, այդ պատճառով են փոխում նստացույցի հասցեն։