Հորմուզի նեղուցում դելֆինները կծառայեն ԱՄՆ-ին:  Fox News  հետուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պաշտոնաթող ծովակալ Թիմ Քիթինգը հայտնել է, որ ԱՄՆ-ի ենթակայության ներքո ծառայում է հատուկ նշանակության դելֆինների խումբ, որը կօգտագործվի ԱՄՆ-ի` համաշխարհային նավթային զարկերակին առնչվող շահերը պաշտպանելու նպատակով:

Ամերիկյան ռազմական աղբյուրները մտավախություն ունեն, որ ԻԻՀ-ն նեղուցի արգելափակման համար կարող է օգտագործել ոչ միայն մեծ կատերներ, այլեւ ստորջրյա ականներ: ԱՄՆ-ն արդեն 50 տարի է, ինչ օգտագործում է խելացի օգնականների թշնամի օբյեկտների հայտնաբերման համար: Նրանք կարող են ոչ միայն ջրի տակ տեսախցիկով նկարահանել եւ ազդանշանը փոխանցել հանակարգչային կենտրոններին, այլեւ ոչնչացնել դավաճաններին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ փորձագետների` դելֆինները շատ լավ են տարբերում «յուրային-օտար» հրամանները եւ հեշտությամբ են կատարում հանձնարարությունները: 

Իրանն ու Օմանը բաժանող Հորմուզի նեղուցը դեպի Սաուդյան Արաբիա, Արաբական միացյալ էմիրություններ, Քուվեյթ եւ Իրաք մատակարարվող նավթի հիմնական ուղին է: Այս ծովային ուղու կարեւոր նշանակությունը հաշվի առնելով` տարածաշրջանում մշտապես հերթապահում են ԱՄՆ-ի նավերը: