Երեւանում, հունվարի 16-ի երեկոյան, Տիչինայի փողոցի թիվ 147/2 տան հարակից տարածքում վնասվել է «Էլասարի» հանքավայրից դեպի «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գնացող աղաջրատար խողովակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է աղաջրի նմուշառում: Արտահոսքը ժամանակավորապես կասեցվել է, իրականացվում են զոդման աշխատանքներ: