Ռուսաստանը հնարավորություն է ստացել ապացուցել Կոսովոյի իշխանությունների ոչ լեգիտիմությունը եւ մեղսակցությունը լուրջ հանցագործություններին: Ընդ որում, դա արվել է Եվրամիության օգնությամբ, հավաստում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը: Բանն այն է, որ Կոսովոն մտնում է «Medicus կլինիկայի գործով» վճռորոշ փուլ: Այդ գործով մեղադրվում են «Սեւ փոխպատվաստողները», որոնց մեղադրում են մարդու օրգանների մաքսանենգության մեջ, նրանց աջակցել են տեղական պաշտոնյաները: Գործով մեղադրողը ԵՄ-ն:

Ռուսաստանն իր քրեական գործն է վարում կոսովցի փոխպատվաստողների վերաբերյալ, եւ գործընթացի շուրջ լուրջ նյութեր են հավաքվել: ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, որ գլխավոր դատախազությունը դրանք հանձնի ԵՄ-ին:

Դատավարությունը սկսվել է 2011 հոկտեմբերի 4-ին: Մեղադրյալները Medicus-ի մի քանի աշխատակիցներ են` ալբանացիներ, թուրք եւ իսրայելցի, նաեւ Կոսովոյի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Իլիր Ռեցայը:  Քննության տվյալներով, նրանք խաբեությամբ կոսովո են տեղափոխել սերբերի, թուրքերի, մոլդովացիների, ղազախների, բելառուսների եւ ռուսաստանցիների` առաջարկելով գնել նրանց երիկամները: Ամեն օրգանի համար խոստացել են 15 հազար եվրո, բայց 30 տուժածներից ոչ ոք գումար չի ստացել: Օրգանները վաճառվել են 80-100 հազար եվրոյով: