Եվրոպական երկրները կարող են վերականգնել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ, առ այն, որ Իրանը մտադիր է պահպանել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Ֆրանսիան և նրա գործընկերներն կրկին անգամ կարող են կիրառել Իրանի դեմ զենքի մատակարարումների, բանկային ծառայությունների և ատոմային ոլորտի սարքավորումների մատակարարումների գլոբալ էմբարգոն, որը չեղարկվել է տասը տարի առաջ։ Առանց Իրանի կողմից ամուր, շոշափելի և ստուգելի պարտավորությունների, մենք դա կանենք ոչ ուշ, քան օգոստոսի վերջին»,- ասել է նա։
Նախարարը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իրանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, ինչպես նաև վերսկսել իրանական միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների աշխատանքը։ «Անհրաժեշտ է վերսկսել դիվանագիտական գործընթաց, որը թույլ կտա հասնել կարգավորման և համաձայնեցնել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրի շրջանակները»,- ասել է Բարրոն։





























