Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստություններ է սկսել այս տարվա ամենախոշոր զորավարժությունների` «Կովկաս-2012»-ի համար: Զորավարժությունները տեղի կունենան Ռուսաստանի հարավում` Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Հայաստանում 2012-ի սեպտեմբերին:
Ինչպես հաղորդում է RT TV-ին, լայնամասշտաբ զորավարժությունների նպատակն է պատրաստել Ռուսաստանի զինվորականությանը մի կողմից ԱՄՆ-ի եւ Իսրայելի մյուս կողմից Իրանի միջեւ հավանական զինված հակամարտությանը:
«Դա կլինի ռուսական նոր հզորության լավ դրսեւորում: Մենք ցույց կտանք, որ Ռուսաստանը ոչ միայն դառնում է խոշոր տնտեսական եւ քաղաքական, այլ նաեւ խոշոր գլոբալ ռազմական խաղացող»,-ասել է Ռազմավարական գնահատման ինստիտուտի փորձագետ Վիկտոր Միզինը:




























