Բոլորը հասկանում են, որ Հարավային Կովկասում կա երեք հիմնական ուժային կենտրոն՝ Իրան, Ռուսասատան եւ Թուրքիա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրի, Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արեւելագետ Սերգեյ Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ կա ընկալում, որ այս պատերազմից հետո Իրանի դիրքերը  որոշ չափով նվազել են, կա Թուրքիայի աճող դերը Մերձավոր Արեւելքում Սիրիայից  եւ Արցախյան պատերազմից հետո։

«Եւ կա Ռուսաստանի դիրքերի նվազումը Հարավային Կովկասում։ Խաղաղապահները դուրս եկան Արցախից, սահմանապահ զորքերը դուրս եկան Հայաստան-Իրան անցակետից, Հայաստան-Ադրբեջան սահմանից եւ այլն։ Եւ փաստացի կա այս միտումը, որ Արեւմուտքը, եթե կարելի է ասել հավաքական կամ քաղաքական Արեւմուտքը, հաշվի առնելով այս խնդիրները, որոնք կան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, այո, անշուշտ, փորձելու է օգագործել այս հնարավորության պատուհանը՝ հաշվի առնելոբ այն, որ տեսնում են, որ որեւէ քայլեր, ավելի կոշտ, ավելի կոնկրետ Ռուսաստանի կողմից այս օրակարգում չկան», - նշեց արեւելագետը։

Նա շեշտեց, որ Իրանը փաստացի միացել է միայն այս հարցում, «որովհետեւ, հիշեցնեմ, Թուրքիան ասում է, որ միակ խնդիրը, որ չի բացվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», դա Իրանն է»։

«Դա նշանակում է, որ Հայաստանի հետ ինչ-որ ֆորմուլայի ի վերջո կարող են գալ», - եզրափակեց փորձագետը։