Իրանին ռազմական հարված հասցնելն անթույլատրելի է: Այդ մասին, այսօր` հունվարի 17-ին, Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության մեծացման առնչությամբ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը: Նա հայտնել է նաեւ, որ իրավիճակի լուծման համար պատժամիջոցների կիրառումը, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, իրեն սպառել է:
«Հարցի լուծումը պետք է իրականացվի քաղաքական երկխոսության ճանապարհով: Մենք կողմ ենք վեցյակի եւ Իրանի միջեւ բանակցությունների վերսկսմանը», - Գատիլովի խոսքերն է մեջբերում rbc-ն:
Ըստ ռուսական փոխնախարարի` կողմերը պետք է կառուցողական մոտեցում ցուցաբերեն բանակցային գործընթաց սկսելու համար: Նա նաեւ նշել է , որ ինչպես արեւմտյան երկրների, այնպես էլ Իրանի կողմից վերջերս նախաձեռնված գործողությունները դրան չեն նպաստում:




























