Եվրախորհրդարանը նոր նախագահ է ընտրել, նա գերմանացի սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցն է, ով այդ պաշտոնում փոխարինել է Լեհաստանի ներկայացուցիչ Եժի Բուզեկին, հաղորդում է Associated Press-ը:
Շուլցն այդ պաշտոնում մտադիր է հասնել ավելի լայն եվրաինտեգրման եւ շատ քաղաքական որոշումներ կայացնել:
Շուլցը հայտնի է իր սուր քննադատական հռետորաբանությամբ: 2003թ. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Շուլցին անվանել էր համակենտրոնացման ճամբարի կատարյալ պահապան:
Քվեարկության նախօրեին մյուս թեկնածուները մեղադրել էին խոշոր խմբակցություններին անդրկուլիսյան դավադրության մեջ եւ Շուլցի ընտրությունը համեմատել Կրեմլում իշխանության հանձնման հետ:




























