Ինչպեսեւ սպասվում էր` ամերիկյան դոլարի վերելքը Հայաստանի ֆինանսական շուկայում դադարեց: Առաջին անգամ 2012 թ. առեւտրային նստաշրջանների ընթացքում` այսօր` հունվարի 17-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դրամը թանկացավ դոլարի նկատմամբ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.30 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն էժանացել է 0.3 %-ով կամ 1.17 կետով:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 3.8 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս դոլարի էժանացումն իրեն զգացնել է տվել: Դոլարի առքի փոխարժեքը համարյա ամենուրեք նվազել է 388-ից, իսկ վաճառքի գին է սահմանվել 389 դրամը: